Հանրային իրազեկումն ու հակակոռուպցիոն կրթությունը՝ Հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառում․ կայացել է ֆոկուս խմբային քննարկումը

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ այսօր՝ փետրվարի 14-ին, ֆոկուս խմբային քննարկումներ են անցկացվել Հակակոռուպցիոն ռազմավարության 2019-2022 միջոցառումներից բխող թվով 4-րդ՝ հանրային իրազեկման և հակակոռուպցիոն կրթության միջոցառման վերաբերյալ։

Քննարկումներից առաջինն անցկացվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Արդարադատության նախարարության, Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, ԻՀԱ ներկայացուցիչների մասնակցությամբ։

Երկրորդ քննարկումն անցկացվել է ՔՀԿ-ների և փաստաբանական, իրավաբանական համայնքների ներկայացուցիչների հետ։

Նշենք, որ ռազմավարության համաձայն հանրային իրազեկման և հակակոռուպցիոն կրթության միջոցառմամբ մի քանի գործողություն է նախատեսված (42-47 գործողություններ), որոնք են․

42․ Հանրային իրազեկման տարեկան արշավի ծրագրի մշակում, հաստատում և իրականացում,

43․ «Հակակոռուպցիոն քաղաքականության հիմունքներ» առարկայի ներառում  բոլոր բարձրագույն ուսումնական և  միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասավանդման մոդուլներում,

44․ Ավագ դպրոցում հակակոռուպցիոն կրթության իրականացում,

45․ Քաղաքացիական ծառայության համակարգում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ իրազեկվածության բարձրացում, վերապատրաստումների իրականացում՝ այդ թվում կոռուպցիայի կանխարգելման, բարեվարքության, «Մարդու իրավունքներ» թեմայով,

46․ Քաղաքացիական ծառայողների համար հեռավար ուսուցման մոդուլների մշակում,

47․ Թափուր պաշտոնների համալրման մրցույթների թեստավորման փուլի օնլայն հեռարձակում,

Հավելենք, որ Հակակոռուպցիոն ռազմավարության 1-ին միջոցառման՝ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի զարգացման, դրանում առկա գործողությունների վերաբերյալ 6 քննարկում անցկացվել է փետրվարի 9-ին, 10-ին, 11-ին։

Ընդհանուր թվով 12 նմանատիպ քննարկումներ արդեն անցկացվել են նաև Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության վերաբերյալ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել