Եթե մեքենայի ղեկին ոչ թե մարդ է, այլ շուն

Վարորդին տրանսպորտային միջոցի վարումից հեռացնելու նպատակով ոստիկանության ծառայողը նրանից պահանջում է դուրս գալ տրանսպորտային միջոցի սրահից (խցիկից): Այդ պահանջը վարորդի կողմից չկատարելու դեպքում ոստիկանության ծառայողն իրավասու է կիրառելու «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատուկ միջոցներ:

Վարորդին տրանսպորտային միջոցի վարումից հեռացնելու դեպքում ոստիկանության ծառայողն ապահովում է ուղևորների տեղափոխումն ու բեռների պահպանումը:

Եթե ոստիկանության ծառայողը վարորդին տրանսպորտային միջոցի վարումից հեռացնում է տրանսպորտային միջոցն օգտագործելու նպատակով, ապա նա վարորդի պահանջով պարտավոր է նրան տրամադրել համապատասխան տեղեկանք (կտրոն)՝ նշելով ուղևորության տևողությունը, անցած տարածությունը, իր ազգանունը, պաշտոնը, ծառայողական վկայականի համարը և ստորաբաժանման անվանումը:

Սս վարորդին տրանսպորտային միջոցի վարումից հեռացնելու մեր օրենսդրությամբ նախատեսված կարգն է, իսկ գիտե՞ք, որ Նոր-Զելանդիայում կենդանիների անվտանգության պահպանման նպատակով Կենդանիների պաշտպանության կազմակերպության աշխատակիցները երկու ամսվա ընթացքում սովորեցրել են մի քանի շների մեքենա վարել:

Սկզբում շներին սովորեցրել են վարել փայտե անիվներով մեքենաներ, իսկ այնուհետև իրական ավտոմեքենաներ:

Հետաքրքիր է, թե ինչ կերպ է վարորդը հեռացվում տրանսպորտային միջոցի վարումից Նոր-Զելնդիայում, երբ մեքենայի զեկին ոչ թե մարդ է, այլ շուն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել