ՀՀ Կառավարության 30 դեկտեմբերի 2004 թվականի N 1956-Ն որոշման հավելված 1-ով հաստատվել է Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում հեռախոսակապի և փոստային կապի ծառայությունների նորմաները: Դրանք են՝
Դրամներով արտահայտված սահմանաչափերը չեն ներառում ավելացված արժեքի հարկը։
Հեռախոսակապի ծառայությունների համար նախատեսված սահմանաչափերում ներառված են նաև IP ծառայությունները։
Տեղական ելից հեռախոսային խոսակցությունների նորմաները կիրառվում են այն տարածքներում, ուր ծառայությունը թվային կայանների միջոցով է մատուցվում։
Սույն աղյուսակի 17-րդ կետով աշխատակազմի քարտուղարության համար նախատեսված միջազգային, միջքաղաքային և դեպի բջջային ցանց ելից հեռախոսային խոսակցությունների, այդ թվում` ֆաքսիմիլային հաղորդագրությունների նորմաները վերաբերում են այն աշխատողներին, որոնց համար սույն հավելվածով այդ ծառայությունների գծով առանձին նորմաներ սահմանված չեն (բացառությամբ աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման տարածքային մարմնի աշխատողների)։