Եվրոպական իրավունքի ամառային դպրոցի չորրորդ օրվա ամփոփումը

Հուլիսի 11-ին ավարտվեցին Եվրոպական իրավունքի ամառային դպրոցի չորրորդ օրվա դասընթացի թեմաները:

Եվրոպական միությունում աշխատանքի և սոցիալական ոլորտի իրավական կարգավորումը և Եվրոպական միությունում մարդու և քաղաքացու իրավունքների իրականացման ապահովումը թեմայի վերաբերյալ դասախոսությամբ հանդես եկավ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամ, փաստաբան Մարատ Ատովմյանը:

Գերմանացի փաստաբան դոկտոր Քլայնե-Կոզակը Մարդու իրավունքների վերաբերյալ իրավիճակային նկարագրությունների քննարկում անցկացրեց: Նա Մարդու իրավունքների եվոպական դատարանում քննված մի քանի հետաքրքիր գործերի հիման վրա ինտերակտիվ ներկայացրեց Մարդու իրավունքների եվրպական կոնվենցիայի կիրառությունը գործերում:

Օրվա խմբային գործնական աշխատանքի կատարումը վերաբերում էր հենց Մարդու իրավունքների վերաբերյալ իրավիճակային նկարագրություններին:

Եվրոպական իրավունքի ամառային դպրոցի չորրորդ օրվա ավարտին կազմակերպիչները մասնակիցներին ուղեկցեցին Գեղարքունիքի մարզում գտնվող Նորադուսի խաչքարերը տեսնելու, ինչպես նաև ներկայացնելու նրա պատմությունը:

 Ճանապարհորդության հաջորդ վայրը Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղում գտնվող համանուն եկեղեցին էր: Այն 4-րդ դարի կառույց է և հայտնի է մի քանի անուններով: Մասնավորապես՝ Հայրավանքի «Մարդաղավնյաց» անունը կապված է կաթողիկոս Ղազար Ա Ջահկեցու գրի առած մի ավանդության հետ, ըստ որի, 1381-ին` Լենկթեմուրի արշավանքի ժամանակ, Հայրավանքի վանահայր Հովհանը Քրիստոսի Խաչափայտի մասունքով խաչի զորությամբ բռնակալի գերեվարած հազարավոր հայերի փոխակերպել է աղավնու և ազատ արձակել:

 Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել