Լոնդոնի դատարանը WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ԱՄՆ արտահանձնելու որոշում է կայացրել։ Վերջնական որոշումը կկայացնի Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Պրիտի Պատելը։
WikiLeaks-ի տվյալներով՝ Ասանժի փաստաբանները կարող են վերջինիս փաստարկները ներկայացնել մինչև մայիսի 18-ը։ ԱՄՆ-ում Ասանժին սպառնում է 175 տարվա ազատազրկում, հիշեցնում է կազմակերպությունը։
Դեկտեմբերի 10-ին Անգլիայի և Ուելսի վերաքննիչ դատարանը բավարարել է ԱՄՆ-ի բողոքը և թույլ է տվել Ասանժի արտահանձնումը Բրիտանիայից։
Մարտին դատարանը նրան զրկել է արտահանձնելու մասին դատարանի որոշումը բողոքարկելու իրավունքից։
Լրագրողների միջազգային ֆեդերացիան դատապարտել է դատարանի որոշումը և կոչ է արել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին դադարեցնել «քաղաքական դրդապատճառներով» հետապնդումները։