2013թ. հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած հանցագործության փաստի առթիվ ՀՀ ՊՆ ՔԾ ՀԿԳ քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով 2013թ. հուլիսի 9-ին Արտակ Էմիլի Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու համար:
Ինչպես հաղորդում են դատախազությունից, Ա.Բուդաղյանի նկատմամբ նույն օրը որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Գորիսում տեղի ունեցածի միջադեպի արդյունքում մահացել էր Արտակ Բուդաղյանի եղբայրը` Ավետիք Բուդաղյանը: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Սյունիքի մարզպետ` Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը, և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը կալանավորվել են:
Իրավաբան.net