ԵՄ երկրները՝  ռուսական նավթի վրա փուլային արգելք սահմանելու մասին

ԵՄ երկրները պլանավորում են ռուսական նավթի փուլային արգելք սահմանել: Այս մասին գրում է New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Անցյալ շաբաթ ԵՄ-ն ներկայացրեց հակառուսական պատժամիջոցների հինգերորդ փաթեթը, որը նախատեսում է աստիճանական հրաժարում ռուսական ածխից, որի  ներմուծումը կարգելվի օգոստոսից։ Նախատեսվում է նման միջոցներ կիրառել նաև նավթի հետ կապված։

«Այդ մասին հայտարարել են ԵՄ պաշտոնյաներն ու դիվանագետները, այս մոտեցումը նպատակ ունի հատկապես Գերմանիային ժամանակ տալ այլընտրանքային մատակարարներ փնտրելու համար»,- գրում է թերթը։

Ըստ աղբյուրների՝ էմբարգոյի հարցը քննարկման կդրվի ապրիլի 24-ից հետո, երբ կկայանա Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որպեսզի վառելիքի գների հնարավոր բարձրացումը չազդի քվեարկության արդյունքի վրա։

Ուկրաինայի ապառազմականացման համար ռուսական ռազմական հատուկ գործողության մեկնարկից հետո Արևմուտքը ուժեղացրեց պատժամիջոցների ճնշումը Մոսկվայի վրա։ Սահմանափակիչ միջոցառումներն ուղղված են առաջին հերթին բանկային հատվածի և բարձր տեխնոլոգիական ապրանքների մատակարարման դեմ։ Եվրոպայում ավելի բարձր են հնչել ռուսական էներգետիկ ռեսուրսներից կախվածությունը նվազեցնելու կոչերը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել