Հեռախոսազանգի նախաձեռնությունն ադրբեջանական կողմինն է եղել․ Արարատ Միրզոյան

ԱԺ-ում կառավարության և պատգամավորների միջև հարց ու պատասխանի ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը անդրադարձել է ապրիլի 11-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ ունեցած հեռախոսազրույցին։

Նախարարի խոսքով՝ նախաձեռնությունը ադրբեջանական կողմինն էր։ Նախարարները մտքեր են փոխանակել սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովի ձևավորման, խաղաղ բանակցությունների նախապատրաստման և հումանիտար խնդիրների վերաբերյալ։

«Մեր պատկերացումները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության վերաբերյալ մնում են ամբողջությամբ ուժի մեջ։ Մենք տեսնում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում։  Ցավոք սրտի, գիտեք, որ համանախագահող երկրների միջև հակասությունները բարենպաստ չեն որպեսզի նրանք 3-ով կարողանան քննարկում կազմակերպել և մենք չենք կարող թույլ տալ, որ այդ առումով որևէ վակում առաջանա»,-նշեց նա։

Այսօր ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցն անցել է պրոֆեսիոնալ և կառուցողական։

Միաժամանակ նա հավելել է, որ հարաբերությունների կարգավորման գործընթացն, իհարկե, ժամանակ և հետագա քայլեր է պահանջում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել