Կիևի ռեժիմը Իրպեն քաղաքում բեմադրված նկարահանումներով սադրանք է պատրաստում, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության վարչության ազգային կենտրոնի պետ, գեներալ- գնդապետ Միխայիլ Միզինցևը: Տեղեկանում ենք РИА Новости-ից։
«Կիևի իշխանությունները Արևմուտքի երկրների հովանավորությամբ՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ, շարունակում են Ռուսաստանի մեղքի կեղծ ապացույցներ հավաքել։ Այդ նպատակով Իրպենում ապրիլի 12-ին ժամը 6:00-ից մինչև ապրիլի 15-ը ժամը 9:00-ն սահմանվում է պարետային ժամ և քաղաքի լիակատար շրջափակում, մինչդեռ այդ ընթացքում մուտքը թույլատրվելու է միայն իրավապահ մարմինների ներկայացուցիչներին և անհասկանալի կամավորներին»,- ասել է նա։
Գեներալի խոսքով՝ հնարավոր է եղել վստահորեն հաստատել, որ Կիևն այս անգամ կօգտագործի «սադրանք իրականացնելու համար ցինիկ բեմադրված նկարահանումներ։
Միխայիլ Միզինցևն ընդգծել է՝ ՊՆ-ն այդ գործողությունների մասին նախապես զգուշացնում է այսպես կոչված՝ քաղաքակիրթ Արեւմուտքին։
Նա հավելել է, որ Կիևի ռեժիմը ևս մեկ անգամ ցույց է տալիս իր իսկական հանցավոր էությունը, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր նորմերի կատարյալ անտեսումը։
————–
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։