Բրիտանիայում սուպերմարկետների ցանցը սահմանափակել է ձեթի վաճառքը՝ դեֆիցիտի պատճառով

Բրիտանական Waitrose սուպերմարկետների ցանցը սահմանափակել է ձեթի վաճառքը՝ Ուկրաինայում իրավիճակի հետ կապված դեֆիցիտի պատճառով: Այս մասին գրում է Daily Mail-ը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Waitrose խանութներում հայտնվել են ցուցանակներ, որոնք սահմանափակում են բոլոր տեսակի բուսական յուղերի վաճառքը՝ յուրաքանչյուր հաճախորդին երկու շիշով:

«Մենք ցանկանում ենք այնպես անել, որ մեր բոլոր հաճախորդները կարողանան գնել բուսական յուղ, ուստի խնդրում ենք, որ նրանցից յուրաքանչյուրը գնի ոչ ավելի քան երկու շիշ», – ասել է սուպերմարկետների ցանցի ներկայացուցիչը:

Մեկ այլ խոշոր սուպերմարկետների ցանց՝ Sainsbury’s-ը, իր խանութներում փակցրել է ցուցանակներ՝ նախազգուշացնելով գնորդներին, որ որոշ ապրանքատեսակների մեջ արևածաղկի ձեթը կարող է փոխարինվել ռապսի ձեթով:

Նշենք, որ Մեծ Բրիտանիայի բուսական յուղի խոշորագույն արտադրողը՝ Edible Oils-ը, անցյալ շաբաթ նախազգուշացրել էր, որ Մեծ Բրիտանիային մնացել է ընդամենը մի քանի շաբաթվա արևածաղկի ձեթ՝ սպառման համար:

Բացի այդ, Walkers չիպսեր արտադրող PepsiCo ընկերությունը տեղեկացրել էր, որ իր չիպսերի մեջ ժամանակավորապես կօգտագործվի կանոլայի յուղ՝ արևածաղկի ձեթի փոխարեն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել