ՌԴ քաղաքացիները կկարողանան իրենց արտարժութային ավանդներից դոլար և եվրո կանխիկացնել՝ մինչև սեպտեմբերի 9-ը

Երկուշաբթի օրվանից Ռուսաստանի քաղաքացիները կկարողանան մինչև մարտի 9-ը բացված արտարժութային ավանդներից կանխիկ գումար ստանալ ոչ միայն դոլարով, այլև եվրոյով՝ 10000 ԱՄՆ դոլարին համարժեք ընդհանուր սահմանաչափի շրջանակներում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Քաղաքացիները, ովքեր ունեցել են արտարժութային հաշիվներ կամ բացված ավանդներ մինչև 2022 թվականի մարտի 9-ը, և ովքեր դեռ չեն ընտրել իրենց հաշիվներից կանխիկ դրամ ստանալու համար սահմանված սահմանաչափը, 2022 թվականի ապրիլի 11-ից կարող են կանխիկ գումար ստանալ ոչ միայն դոլար, այլ նաև եվրոյով: Կանխիկացման ընդհանուր սահմանաչափը չի գերազանցում 10 հազար դոլարը կամ դրան համարժեք եվրոն: Այն ուժի մեջ է մինչև սեպտեմբերի 9-ը»,- նշված է Կենտրոնական բանկի տարածած հաղորդագրության մեջ։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել