Մոսկվայում Չեխիայի դեսպան Վիտեսսլավ Պիվոնկային կանչել են ՌԴ ԱԳՆ, նրան բողոք է ներկայացվել Պրահայից ռուս դիվանագետի արտաքսման հետ կապված։ Այս մասին ասվում է ՌԴ նախարարության տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
«Դեսպանը խիստ բողոքի է արժանացել չեխական կողմի հերթական հակառուսական սադրանքի՝ Պրահայում ՌԴ դեսպանատան խորհրդական-բանագնացի մարտի 29-ի «պերսոնա նոն գրատա» հայտարարելու առնչությամբ» ,- հայտարարել են Սմոլենսկայա հրապարակում։
Ռուսական կողմը Չեխիայի դեսպանին մատնանշել է պրոպագանդայի անթույլատրելիությունը, որը հանրապետության արտաքին գործերի նախարարությունը տարածում է Ռուսաստանի դիրքորոշման դեմ։
«Պիվոնկային խստորեն մատնանշվել է նաև Չեխիայի ԱԳՆ-ի կողմից հորինված և սոցիալական ցանցերով տարածված ցածր կարգի պրոպագանդայի անթույլատրելիությունը, այդ թվում՝ ռուսերեն տարբերակով կոչը. «Դիմում Ռուսաստանի դիվանագիտական ծառայության աշխատակիցներին» : «Դեսպանին տեղեկացրել ենք, որ Չեխիայի ԱԳՆ-ի այս անհնազանդությունը համարում ենք միջազգային հաղորդակցության բոլոր ենթադրելի կանոնների և սովորույթների խախտում և սահմանակից մեր երկրի ներքին գործերին միջամտություն», – ասվում է գերատեսչության հայտարարությունում։