ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել «օտարերկրյա պետությունների անբարյացակամ գործողությունների հետ կապված վիզային բնույթի պատասխան միջոցների մասին», փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում։
Այսպիսով, Ռուսաստանը կասեցրել է ԵՄ-ի, Նորվեգիայի, Դանիայի, Իսլանդիայի, Շվեյցարիայի և Լիխտեյնշտեյնի հետ վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագրերի որոշ կետեր։
Խոսքը, մասնավորապես, ԵՄ երկրների պաշտոնական պատվիրակությունների անդամների և լրագրողների մասին է։
Կասեցվել է նաև այն կանոնը, որով դիվանագիտական անձնագրեր ունեցողները կարող էին մուտք գործել Ռուսաստան առանց վիզայի։
Նախագահը հանձնարարել է ԱԳՆ-ին ծանուցել ԵՄ պատվիրակությանը և թվարկված երկրների դեսպանություններին նոր կանոնների մասին, ինչպես նաև անձնական սահմանափակումներ մտցնել Ռուսաստան օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար, ովքեր անբարյացակամ գործողություններ են կատարում։
Կառավարությունը պետք է պատրաստի և Պետդումա ներկայացնի հրամանագրում նշված միջազգային պայմանագրերի գործողության կասեցման մասին օրենքի նախագիծ։


