Զելենսկին ռուս զինվորականների մայրերին. «Տեսեք, թե ինչ սրիկաների եք մեծացրել»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Telegram-ի իր էջում հրապարակել է Բուչայում ռուսական բանակի կողմից մահապատժի ենթարկված զոհերի լուսանկարները։

Նա լուսանկարն ուղեկցել է մակագրությամբ. «Բուխարեստ, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հռչակագիր. 2 ապրիլի, 2014 թ. Կանխելու հնարավորություն կար, որպեսզի Ռուսաստանը չգա։ Բուչա, Կիևի մարզ, հիմա։ Ռուսաստանը եկել է, խորհուրդ եմ տալիս դիտել ռուս զինվորականների մայրերին։ Նայեք ձեր դաստիարակած սրիկաներին։ Մարդասպաններ, կողոպտիչներ, դահիճներ»,-գրել է նա։

Բուչա քաղաքում ռուս զինվորականների ենթադրյալ հանցագործությունների մասին Կիևի ռեժիմի հրապարակած բոլոր լուսանկարներն ու տեսանյութերը սադրանք են։ Նման հայտարարություն է արել կիրակի օրը՝ ապրիլի 3-ին, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։

Ռուսական կողմը պնդում է, թե ուկրաինական հեռուստաալիքներից մեկով ռեպորտաժ է հեռարձակվել, որտեղ բեմադրված կադրերում երևում է, թե ինչպես է «սպանվածներից» մեկը շարժում ձեռքը։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել