Զելենսկին ասել է, որ ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրել Ուկրաինային

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ափսոսանք է հայտնել, որ Միացյալ Նահանգները չի համաձայնվել անվտանգության երաշխիքներ տրամադրել Կիևի խնդրանքով, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։

«Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Միացյալ Նահանգներին և նախագահ Ջո Բայդենի վարչակազմին երկու կուսակցությունների աջակցության համար, այն ամենի համար, ինչ նրանք անում են մեզ համար: Բայց, այնուամենայնիվ, Միացյալ Նահանգները մեզ անվտանգության երաշխիքներ չտրամադրեցին: Սա պետք է հասկանալ», – ասել է Զելենսկին CBS-ին տված հարցազրույցում:

Նա նշել է, որ առայժմ Ուկրաինան դրանք ոչ մեկից չի ստացել, նշել է Ուկրաինայի նախագահը։

Կիևը պնդում է, որ համաշխարհային տերությունների անվտանգության երաշխիքները պետք է նշանակեն, այն է՝ ռազմական օգնություն տրամադրելու պատրաստակամություն, եթե Ուկրաինայի վրա հարձակվեն՝ հետևելով ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանության պարտավորությունների օրինակին:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել