Ռուսական զորքերը փետրվարի 24-ից ապրիլի 2-ը կորցրել են անձնակազմի շուրջ 17,8 հազար անդամ։
Укринформ-ի փոխանցմամբ՝ այս մասին Facebook-ում հայտնում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։
«Հակառակորդը կորցրեց նաև 631 տանկ, 1776 զրահամեքենա, 317 հրետանային համակարգ, 100 MLRS, 54 հակաօդային պաշտպանության համակարգ, 143 ինքնաթիռ, 134 ուղղաթիռ, 1236 մեքենա, 7 նավ/նավակ, 76 ցիստերն վառելիք և քսանյութեր, 87 օպերատիվ մակարդակի անօդաչու թռչող սարքեր, 24 հատուկ տեխնիկա, 4 ОТРК/ТРК արձակման կայաններ։
Տվյալները ճշտվում են։ Հաշվարկը բարդանում է ռազմական գործողությունների բարձր ինտենսիվության պատճառով»,-ասված է հայտարարության մեջ։
—————
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։