Դնեպրում մի քանի պայթյուն է որոտացել, հայտնել է Украинская правда-ի զրուցակիցը տարածաշրջանային ղեկավարությունից։
Դնեպր քաղաքում պայթյուններ են լսվում, տեղի բնակիչները, ինչպես նաև լրատվամիջոցի զրուցակիցները տարածաշրջանային պաշտոնյաների շրջանում, հայտնել են երկու-երեք պայթյունի մասին։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ եղել է առնվազն 10 նման պայթյուն։
Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։