Հունաստանը կքննարկի ռուսական գազի փոխարինման տարբերակները

Հունաստանի կառավարությունը կքննարկի ռուսական գազի փոխարինման այլընտրանքային տարբերակներ՝ մատակարարումների կրճատման դեպքում։ Այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով հանրապետության շրջակա միջավայրի պահպանության և էներգետիկայի նախարարությանը, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

Նրա խոսքով՝ Հունաստանի ազգային գազի համակարգի DESFA-ի օպերատորը մինչև ապրիլի 1-ը Հունաստանի կառավարությանը կտեղեկացնի իտալական Snam գազային ընկերության հետ Իտալիայում հանրապետության գազի պահեստավորման հարցի շուրջ բանակցությունների ընթացքի մասին։ Իր հերթին, ըստ Աթենքի մակեդոնական լրատվական գործակալության՝ Ռուսաստանից բնական գազի մատակարարումների դադարեցման դեպքում այլընտրանք կարող են լինել Հունաստանի կողմից հեղուկացված բնական գազի լրացուցիչ ծավալների գնումը, բնական գազի պահեստավորումը Իտալիայում և շագանակագույն ածուխով աշխատող էլեկտրակայանների օգտագործումը։

Այս միջոցները քննարկվել են հակաճգնաժամային խմբի արտահերթ նիստում, որը հրավիրել է Հունաստանի շրջակա միջավայրի և էներգետիկայի նախարար Կոստաս Սկրեկասը՝ քննարկելու Ռուսաստանի պահանջը՝ անցնելու բնական գազի դիմաց ռուբլով վճարելուն և գնահատել երկրին բնական գազով ապահովելու այլընտրանքային սցենարները։

Ավելին, ըստ գործակալության, դիտարկվել են երկրի անխափան էլեկտրամատակարարումն ապահովելու այլընտրանքային սցենարներ մինչև 2023 թվականի մարտ ժամանակահատվածի համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել