Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ապրիլի 6-ին Բրյուսելում հանդիպում կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, հայտնել է Եվրոպական խորհրդի մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:
Հանդիպումը նախատեսված է ապրիլի 6-ին։ ԵՄ ներկայացուցիչը Բրյուսելում լրագրողներին ասել է, որ Միշելը երկու երկրների ղեկավարների հետ կքննարկի բանակցություններից հետո վերջին զարգացումները, ինչպես նաև անվտանգ, կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի կառուցման հետագա ուղիները՝ ի շահ բոլոր մարդկանց, ովքեր ապրում են այնտեղ: