Պուտինն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է Agence France-Presse-ը՝ Ելիսեյան պալատին հղումով։ Տեղեկանում ենք РИА Новости-ից։

Անցած շաբաթվա վերջին Ֆրանսիայի ղեկավարը հայտարարեց, որ պատրաստվում է Պուտինի հետ քննարկել Մարիուպոլից մարդկանց տարհանման մարդասիրական գործողությունը, որը Ֆրանսիան որոշել է կազմակերպել Հունաստանի և Թուրքիայի հետ միասին։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել