Ռուսաստանը հուսով է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը կավարտվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրով, հայտարարել է Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
«Մենք մեծ հույս ունենք, որ այս իրավիճակը կավարտվի խաղաղության պայմանագրով, մենք անկեղծորեն ցանկանում ենք դա»,- ասել է Մատվիենկոն՝ մեկնաբանելով Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի և Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները՝ հնարավոր խաղաղության պայմանագրի վերաբերյալ։