Մարիուպոլում հայտնաբերվել են ուկրաինացի ազգայինականների դիակներ՝ խոշտանգումների և բռնության նշաններով: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Պաշտպանության վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ազգայինականներից ազատագրված Մարիուպոլ քաղաքի շենքերի նկուղներում խաղաղ բնակիչների դիեր են հայտնաբերվել՝ դաժան խոշտանգումների հետքերով և փորագրված նեոնացիստական խորհրդանիշներով: Բացի այդ, քաղաքից փրկված քաղաքացիական անձինք պատմել են, թե ինչպես են նեոնացիստները, իմանալով, որ կանայք և երեխաներ են, վերջիններիս վրա միտումնավոր նռնակներ նետել: Խարկովի արվարձաններում, այսպես կոչված, բանդերմոբիլներով գրոհայինները կրակել են խանութների, բանկոմատների և սննդի ու խմելու ջրի բաշխման կետերի հերթերի ուղղությամբ։ Երեք մարդ մահացել է, տասը՝ վիրավորվել»,- ասել է Միխայիլ Միզինցևը։
Նրա խոսքով՝ սեփական ժողովրդի նկատմամբ տեռորն ու ցեղասպանությունը դարձել է նորմ Ուկրաինայի համար։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։