Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ հանդիպումից, ասել է Լավրովը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից, բայց կարևոր է, որ այն լավ նախապատրաստված լինի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Ըստ նրա՝ այժմ կարծիքների փոխանակման համար հանդիպումը հակաարդյունավետ կլինի։

Նրա կարծիքով, Պուտինի և Զելենսկու հանդիպման անհրաժեշտությունը կլինի, հենց որ հստակություն լինի Ռուսաստանի Դաշնության համար բոլոր առանցքային հարցերի արդյունքների վերաբերյալ։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել