Կադիրովը հորդորել է ուկրաինացի զինվորներին հանձնվել

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram-ի իր ալիքում տեսանյութ է հրապարակել, որում Ուկրաինայի ազգային գվարդիայի գերի ընկած զինվորն ասում է, որ իրենց գումարտակը մեծ կորուստներ է կրել Ուկրաինայում հատուկ գործողության առաջին իսկ օրերին:

«Մեզ ասացին` hեռացե՛ք, կկրակենք: Մեր հրամանատարները գողացել են, գողացել են շատ ոսկի, տեխնիկա, մեզ թողել են ու գնացել են ինչ-որ տեղ»,-նշում են զինվորները տեսանյութում։

Մեկնաբանելով տեսանյութը՝ Կադիրովը հորդորել է ուկրաինացի զինվորներին հանձնվել և փրկել իրենց կյանքը, բացի այդ, Չեչնիայի ղեկավարի խոսքով, դա նաև «կմոտեցնի Ուկրաինայում խաղաղությունն ու կարգը»։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել