Վրաստանում վառելիքի գների թանկացման դեմ բողոքի ցույց է ընթանում. կան ձերբակալվածներ

Վառելիքի գների թանկացման դեմ բողոքի ցույցի մասնակիցները՝ Հերոսների հրապարակի և Լագունա Վերեի հարակից տարածքում փակել են ճանապարհը։ Այս մասին հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը:

Թբիլիսիի պարեկային ոստիկանության գլխավոր բաժնի ղեկավար Լաշա Ջոխաձեն ցուցարարներին կոչ է արել բացել ճանապարհը։ Իրավապահները ցույցի ժամանակ բերման են ենթարկել մոտ տասը մարդու։

Ըստ լրատվական կայքի՝ այս պահին ցուցարարները բացել են ճանապարհի մի մասը։

Ցուցարարները նախ հավաքվել են Հանրապետության հրապարակում, որտեղից երթով շարժվել են խորհրդարանի ուղղությամբ։

Վերջիններս ասում են, որ վառելիքի գինը հասել է պատմական առավելագույնի, և այժմ կոնկրետ գործողություններ են անհրաժեշտ։ Նրանք պահանջում են վերացնել ակցիզի հարկը, ինչը, ըստ նրանց՝ կբերի վառելիքի գնի նվազման։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել