Թուրքիան նշել է, որ աշխարհը չի կարող «այրել բոլոր կամուրջները» Մոսկվայի հետ

Թուրքիան և մյուս երկրները դեռևս պետք է բանակցեն Ռուսաստանի հետ՝ օգնելու դադարեցնել պատերազմն Ուկրաինայում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը, փոխանցում է Европейская правда-ն:

«Եթե բոլորը կամուրջներ են այրում Ռուսաստանի հետ, ապա ի վերջո ո՞վ է խոսելու նրանց հետ: Ուկրաինացիներին պետք է բոլոր հնարավոր միջոցներով աջակցել, որպեսզի նրանք կարողանան պաշտպանել իրենց, բայց Ռուսաստանին, այսպես թե այնպես, պետք է լսել, որպեսզի կարողանանք հասկանալ թե ինչից է դժգոհում: ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան լավ հարաբերություններ ունի թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի հետ և փորձել է միջնորդել, որպեսզի պատերազմը ավարտվի։ Անկարան նշում է, որ Ուկրաինա ռուսական ներխուժումն անընդունելի է, սակայն սկզբունքորեն դեմ է Արևմուտքի պատժամիջոցներին և չի միացել դրանց»,- ասել է ՔալինըԴոհայում կայացած ֆորումում։

_______

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել