Ռուսաստանը շարունակում է իր զորքերը տեղափոխել Բելառուսի տարածք՝ ռոտացիայի և համալրման նպատակով։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի Գլխավոր շտաբը, փոխանցում է Украинская правда-ն:
«Ռուսական ստորաբաժանումների տեղաշարժը Բելառուսի Հանրապետության տարածք շարունակվում է, այդ միջոցառումներն իրականացվում են զգալի կորուստներ կրած ստորաբաժանումների, սննդամթերքի, վառելիքի և զինամթերքի համալրման նպատակով»,- նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
Գլխավոր շտաբից նշում են, որ Պոլիսիայում ռուսական զինված ուժերը, հրետանու և ավիացիոն կրակի քողի տակ, շարունակում է համախմբվել՝ ձեռք բերված տարածքներում:
Սեվերսկու ուղղությամբ հակառակորդը շարունակում է Սլավուտիչի շրջափակումը և չի դադարեցնում Չերնիգովին վերահսկողության տակ վերցնելու փորձերը։
Լուկյանովկայի և Ռուդնիցկիի շրջաններում հակառակորդը կորուստներ է կրել և հետ քաշվել։ Սլոբոժանսկու ուղղությամբ հակառակորդը փորձում է վերախմբավորվել Սումիի շրջանում։
Խարկովի մոտ ռուսական ԶՈւ-ն իր ուժերը կենտրոնացրել է ընթացիկ կորուստները լրացնելու վրա։ Սլավյանսկի տարածքում հակառակորդը կատարելագործում է գրավյալ դիրքերի ինժեներական տեխնիկան։
Գերատեսչությունը նշում է, որ Ուկրաինայի պաշտպանության ուժերը վերականգնել են վերահսկողությունը Տրոստյանեց և Գուսարովկա բնակավայրերի նկատմամբ։
_______
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։