ԼԺՀ-ն և ԴԺՀ-ն իրավունք ունեն որոշում կայացնել Ռուսաստանի Դաշնությանը միանալու մասին, եթե դա չի հակասում նրանց սահմանադրությանը: Ռուսաստանը ճանաչել է նրանց ինքնիշխանությունը: Այս մասին «ՌՒԱ Նովոստիին» ասել է Դաշնության խորհրդի սահմանադրական օրենսդրության հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կլիշասը։
Նշենք, որ այսօր՝ մարտի 27-ին, Լուգանսկի ինքնահռչակ Ժողովրդական Հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը չի բացառել, որ մոտ ապագայում հանրապետությունում կարող է հանրաքվե անցկացվել Ռուսաստանին միանալու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին Լուգանսկի և Դոնեցկի այսպես կոչված Ժողովրդական հանրապետությունների անկախության ճանաչման մասին հրամանագիր ստորագրեց: