Թրամփը Բայդենին մեղադրում է ամերիկյան երազանքը սպանելու մեջ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 26-ին Ջորջիա նահանգի Կոմերս քաղաքում տեղի ունեցած համախոհների հանրահավաքում կշտամբել է Սպիտակ տան ներկայիս վարչակազմին Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի համար և երկրի ներկայիս ղեկավար Ջո Բայդենին անվանել «ամերիկյան երազանքի մարդասպան», փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

«Ամերիկյան պատմության հինգ վատագույն նախագահները միասին վերցրած չէին հասցնի այն վնասը, ինչ Ջո Բայդենը հասցրեց ընդամենը 15 ամսվա ընթացքում: Ընդամենը մեկ տարում նրան հաջողվեց սպանել, բառացիորեն սպանել ամերիկյան երազանքը։ Բայց հույսը մի կորցրեք, քանի որ ճիշտ ղեկավարության դեպքում Ամերիկան ​​կվերադառնա ավելի մեծ, ուժեղ և հզոր, քան երբևէ»,- ասել է նա:

Թրամփը հորդորել է Բայդենին «հրաժարվել» Ուկրաինայից՝ երկրում կենսալաբորատորիաներ կազմակերպելու գործում իր որդու՝ Հանթերի հավանական մասնակցությունից։

«Ջո Բայդենը պետք է հրաժարվի Ուկրաինայի հետ կապված ամեն ինչից,թե որքան գումար են ստանում Ուկրաինայից։ Նրանք հարստություն են ստեղծել։ Մենք ունենք նախագահ, ով չի պատկերացնում, թե ինչ է անում, և նույնիսկ չգիտի, թե որտեղ է գտնվում: Կեղծ տեղեկություններով մեզ քնեցնում են, թե նա փայլուն է գործում»,- նշել է Թրամփը։

Նախկին նախագահը հավելել է, որ Ուկրաինայում իրավիճակը երբեք չէր հասնի այնպիսի վիճակի, ինչպիսին հիմա է, եթե Թրամփը լիներ Սպիտակ տանը։ Թրամփը ակնարկել է, որ կարող է առաջադրվել 2024 թվականին նախագահի պաշտոնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել