Բոսֆորի նեղուցում ական է հայտնաբերվել

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հաստատել է, որ Բոսֆորի նեղուցում հայտնաբերված օբյեկտը հին տեսակի ական է եղել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական TRT հեռուստաալիքը:

«Հետազոտությունը պարզեց, որ դա հին տեսակի ական է եղել, այն ստորջրյա պաշտպանության մեր խմբի կողմից չեզոքացվել է: Այս հարցով բանակցությունները Ռուսաստանի և Ուկրաինայի իշխանությունների հետ շարունակվում են»,- ասել է նա:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Բոսֆորի նեղուցում ական է կա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել