Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ: Այս մասին հայտնում են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը: Նշվում է, որ երկու երկրների նախարարները քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:
«Ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում և ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաքելության իրականացման գոտում: Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,– հայտնել են ՌԴ ՊՆ-ից:
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 16:00-ի սահմանում, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: