Ստոլտենբերգը՝ Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զորք տեղակայելու մասին

Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն զորքեր չի տեղակայի Ուկրաինայում

ՆԱՏՕ-ն զորք չի ուղարկի Ուկրաինա, քանի որ դա կհանգեցնի Ռուսաստանի հետ լայնամասշտաբ հակամարտության։ Այս մասին այսօր՝ մարտի 24-ին, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը դաշինքի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

«Մենք պարտավոր ենք ապահովել, որ այս հակամարտությունը Ուկրաինայում չվերաճի պատերազմի ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև: Այդ իսկ պատճառով ես հասկացրեցի, որ մենք մեր զորքերը չենք տեղակայի Ուկրաինայում, քանի որ դա անելու միակ բանը, որին պետք է պատրաստ լինենք դրանից հետո՝ Ռուսաստանի հետ լայնամասշտաբ հակամարտության մեջ մտնելն է»,- ասել է նա՝ պատասխանելով Ուկրաինա խաղաղապահ առաքելություն ուղարկելու Լեհաստանի առաջարկին:

Ավելի վաղ Լեհաստանի կառավարության ղեկավար Մատեուշ Մորավեցկին հայտարարել էր, որ Ուկրաինան իրավունք ունի իր տարածք հրավիրել «բոլորին, ում ցանկանում է», այդ թվում՝ ՆԱՏՕ-ի խաղաղապահներին։ Միաժամանակ նա կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը «չի համարձակվի հարձակվել դաշինքի վրա»։ Խոսելով Ուկրաինա ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերի հնարավոր գործուղման մասին, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ դա կհանգեցնի դաշինքի և Ռուսաստանի զինված ուժերի ուղիղ բախման։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել