Ռուսական զորքերը Նովոմիխայլովկայի մատույցների մոտ են

Ռուսական զորքերը կռվում են Նովոմիխայլովկայի հարավային և հարավ-արևելյան ծայրամասերում, հայտնել է ՌԴ ՊՆ խոսնակ Իգոր Կոնաշենկովը։

«Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները օրվա ընթացքում առաջ են անցել ևս երկու կիլոմետրով և Նովոմիխայլովկա բնակավայրի հարավային և հարավ-արևելյան ծայրամասերում կռվում են Ուկրաինայի Զինված ուժերի 54-րդ առանձին մեքենայացված բրիգադի ստորաբաժանումների դեմ»,- ասել է նա։

Նախարարության ներկայացուցիչը հավելել է, որ Դոնեցկի զորքերի խումբը կրակային վնաս է հասցնում ուկրաինական բանակի 25-րդ դեսանտային բրիգադի ստորաբաժանումներին և պայքարում է Կամենկա և Նովոբախմուտովկա բնակավայրերը գրավելու համար։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել