Իսրայելն արգելել է Pegasus լրտեսող ծրագրերի վաճառքն Ուկրաինային․ Washington Post

Իսրայելական զինվորականները թույլ չեն տվել Ուկրաինային ձեռք բերել Pegasus լրտեսող ծրագրերը՝ վախենալով ռուսական արձագանքից: Այս մասին գրում է Washington Post-ը՝ վկայակոչելով արևմտյան հետախուզության աղբյուրներին ու ներկայացուցիչներին։ Իսրայելի պաշտոնյաները վախենում են քայլերից, որոնք կհանգեցնեն Ռուսաստանի հետ առճակատման։

Pegasus-ը սմարթֆոնների ամենաբարդ լրտեսող ծրագրերից մեկն է: Ծրագիրը մշակվել է NSO Group-ի կողմից: Android կամ iOS համակարգերը վարակելուց հետո սմարթֆոնները վերածվում են լիարժեք հետևող սարքերի։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել