Պեսկովը հայտնել է, թե որ դեպքում Ռուսաստանը միջուկային զենք կկիրառի

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել միայն երկրին իրական սպառնալիքի դեպքում։ Այս մասին նա հայտարարել է CNN-ին տված հարցազրույցում, փոխանցում է news.ru-ն:

Կրեմլի պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ դա նախատեսված է Ռուսաստանի ազգային անվտանգության հայեցակարգով։

Մենք ունենք ազգային անվտանգության հայեցակարգ, այն գտնվում է հանրային տիրույթում, կարող եք կարդալ բոլոր այն պատճառները որոնց դեպքում կարելի է միջուկային զենք կիրառել։ Այսինքն՝ եթե վտանգ կա երկրի գոյությանը, ապա դա կարող է օգտագործվել մեր հայեցակարգին համապատասխան»,- ընդգծել է Պեսկովը։

Նշենք, որ The Wall Street Journal-ը նախօրեին, վկայակոչելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներին, գրում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փոխում է Ուկրաինայում հատուկ գործողության անցկացման մարտավարությունը։ Պաշտոնյաները կասկածի տակ են դրել ուկրաինական հակամարտության մոտալուտ ավարտը: Նրանց կարծիքով, եթե դա երկարաձգվի, Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել։

Ավելի վաղ Ամերիկայի նախկին առաջնորդ, հանրապետական ​​Դոնալդ Թրամփը Ֆլորիդայում իր կողմնակիցների առջև ելույթի ժամանակ ասել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում խուսափում է Ռուսաստանի վրա հարձակվելուց, քանի որ վախենում է միջուկային զենքից, որն ունի Ռուսաստանը։ Նա նաև ավանդաբար հայտարարեց, որ եթե ինքը լիներ դեմոկրատ Բայդենի փոխարեն, ուկրաինական ճգնաժամ չէր լինի։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել