Ռուսաստանում duty free խանութները կառավարությանը խնդրել են աջակցություն ցուցաբերել պատժամիջոցների և ուղեւորահոսքի կրճատման պատճառով։ Այս մասին հայտնում է РБК-ն։
Ինչպես հայտնել է «Опора России» հասարակական կազմակերպության նախագահ Ալեքսանդր Կալինինը, կազմակերպությունը մտադիր է շուտով քննարկում նախաձեռնել Նախարարների կաբինետում duty free խանութներին աջակցելու հարցի շուրջ։
Կալինինի խոսքով, կաբինետի հետ պետք է քննարկել կոնկրետ միջոցառումներ։ Միևնույն ժամանակ, նա կարծում է, որ դրանք կարող են լինել արտոնյալ վարկեր, դրամաշնորհներ, հարկային արձակուրդներ կամ օդանավակայանների վարձակալությունից ազատում։