Ուկրաինական զորքերը կրկին գնդակոծել են Դոնեցկը

Ուկրաինական զորքերը այսօր՝ մարտի 22-ին, կրկին գնդակոծել են Դոնեցկը, քաղաքի վրա արձակվել է 8 120 միլիմետրանոց ական: Այս մասին ասվում է Դոնեցկի ինքնահռչակ Ժողովրդական Հանրապետության հրադադարի ռեժիմի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ուկրաինայի զինված կազմավորումների կողմից կրակ է արձանագրվել՝ ժամը 18:30-ի սահմաններում Դոնեցկ քաղաքի վրա:  Արձակվել է 120 մմ տրամաչափի 8 ական», – նշում է գերատեսչության ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել