Զելենսկին նշել է այն կետը, որտեղ կավարտվի պատերազմը

Նախագահ Վլադիմիր Զելենսկին գնահատել է ՆԱՏՕ-ի և առանձին անդամ երկրների դերը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին վերջ տալու ուղիների որոնման մեջ և նշել այն կետը, որտեղ կավարտվի պատերազմը, փոխանցում է Украинская правда-ն:

«Վաղը (հրադադարից հետո խմբ.) պետք է ասեն արդյոք ընդունում են Ուկրաինան ՆԱՏՕ, թե՞ ոչ: Պատասխանը պարզ է՝ մեզ չեն ընդունում, քանի որ վախենում են Ռուսաստանից: Մեզ պետք է այդ հարցի հետ ավելի հանգիստ լինել: Կան ՆԱՏՕ-ի այլ երկրներ, որոնք ցանկանում են երաշխավոր լինել մեր անվտանգության համար»,-նշել է նա;

Նրա խոսքով՝ հենց այդտեղ իրենք պետք է փոխզիջում գտնենք, դա կլինի այն կետը, որտեղ կավարտվի պատերազմը:

Նա նշել է, որ  դա նորմալ փոխզիջում է՝ Արևմուտքի, Ուկրաինայի և Ռուսաստանի համար։

_______

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել