Խափանվել է Apple ընկերության մի շարք ծառայությունների աշխատանքը

ԱՄՆ-ում Apple-ի մի շարք ծառայությունների օգտատերեր հայտնում են համատարած խափանումների մասին: Բողոքներ են ստացվել նաև այլ երկրներից: Այս մասին հայտնում է Downdetector կայքը, որը վերահսկում է հանրաճանաչ ինտերնետային ռեսուրսների խափանումները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Խափանումներ են նկատվում այնպիսի ծառայությունների աշխատանքում ինչպիսիք են՝ Apple Maps, iCloud, Apple Find my iPhone, App Store: Ամենաշատ բողոքները ստացվել են Apple Music ծառայությունից, Մոսկվայի ժամանակով ժամը 19.20-ի դրությամբ գրանցվել է ավելի քան 4 հազար հաղորդագրություն։

Խափանումներից բողոքել են նաև Ռուսաստանի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի և Նիդեռլանդների օգտատերերը։

ԱՄՆ-ում զգալի խնդիրներ են գրանցվել նաև հեռահաղորդակցական ընկերությունների աշխատանքում, ինչպիսիք են Verizon, AT&T, T-Mobile, PayPal և Google Maps վճարային ծառայությունները:

Նշենք, որ Apple ընկերությունը, որը հիմնադրվել է 1976 թվականին, արտադրում է անհատական ​​և պլանշետային համակարգիչներ, աուդիո նվագարկիչներ, հեռախոսներ, խելացի ժամացույցներ և ծրագրեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել