Չավուշօղլուի պնդմամբ՝ Ուկրաինայի ու Ռուսաստանի հնարավոր հանդիպումները կարող են տեղի ունենալ Թուրքիայում

Թուրքիան շարունակում է դիվանագիտական ջանքերը Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև խաղաղության հաստատումն ապահովելու համար: Այդ մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ ասելով, որ Ուկրաինայի և Ռուսաստանի պաշտոնյանների հնարավոր այլ հանդիպումները կարող են անցկացվել Թուրքիայում:

Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:

Ըստ Չավուշօղլուի՝ երկու երկրների դիրքորոշումները որոշ հարցերում մոտեցել են: Կղմերը համաձայնության են հասել մասնավորապես 4 կետերի շուրջ, սակայն  որոշ հարցեր դեռ պետք է լուծվեն նախագահների մակարդակով:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր այն պայմանները, որոնց դեպքում հնարավոր է Ուկրաինայում իրավիճակի շուտափույթ կարգավորում.

1. անվտանգության ոլորտում Ռուսաստանի օրինական շահերն անվերապահ հաշվի առնելու դեպքում,

2. Ղրիմի նկատմամբ ռուսական ինքնիշխանության ճանաչում,

3. Ուկրաինայի ապազգայնացում,

4. Ուկրաինայի  ապառազմականացում և չեզոք կարգավիճակի ապահովում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել