Զելենսկին նշել է, թե որտեղ է ուզում որպեսզի անցկացվեն ՌԴ-ի հետ բանակցությունները

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է՝ ցանկանում է, որպեսզի ՌԴ-ի հետ բանակցությունները անցկացվեն Իսրայելում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

Նրա խոսքով՝ Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը փորձում է միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպման գործում։

«Մենք երախտապարտ ենք այդ ջանքերի համար, որպեսզի վաղ թե ուշ սկսենք խոսել Ռուսաստանի հետ: Հավանաբար Երուսաղեմը խաղաղություն գտնելու ճիշտ վայրն է», – ասել է նա երկուշաբթի օրվա իր տեսաուղերձում:

Ավելի վաղ Financial Times թերթը, հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրին, հայտնել էր, որ Ուկրաինայի նախագահը դիմել է Իսրայելի վարչապետին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում միջնորդ դառնալու խնդրանքով։

Ավելի ուշ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Բենեթը հեռախոսազրույցում Ռուսաստանի առաջնորդին միջնորդություն է առաջարկել ռազմական գործողությունները դադարեցնելու համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել