Ուկրաինայում 10 միլիոն մարդ արդեն լքել է իրենց տները. ՄԱԿ

Ուկրաինայում պատերազմն ավերիչ է և արդեն 10 միլիոն խաղաղ բնակիչների ստիպել է լքել իրենց տները: Նրանցից ոմանք դարձել են ներքին տեղահանվածներ, իսկ ոմանք փախել են երկրից։ Այս մասին Twitter-ում գրել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին։

Նա ընդգծել է, որ աշխարհի բոլոր տարածաշրջաններում տառապում են մարդիկ, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները ռազմական գործողությունների պատճառով։

ՄԱԿ-ի տվյալներով՝ Ուկրաինայում պատերազմի սկզբից և մինչև մարտի 19-ը հարևան երկրների սահմանները հատել է 3,328,692 փախստական, որոնցից ավելի քան 2 միլիոնը հատել է Լեհաստանի հետ սահմանը։

Ընդունված ուկրաինացիների թվով հաջորդը Ռումինիան է՝ 518 269 փախստական ​​և Մոլդովան՝ 359 056։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել