ԱՄՆ-ի ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը կարծում է, որ ԱՄՆ վարչակազմի ներկայիս ղեկավար Ջո Բայդենը և ՆԱՏՕ-ն ռազմավարական սխալ են թույլ տվել՝ Ուկրաինայում հակամարտության սրումից առաջ անընդհատ հայտարարելով, որ Արևմուտքը ոչ մի դեպքում չի միջամտի իրավիճակին։ Այս մասին տեղեկանում ենք ТАСС լրատվական գործակալությունից։
«Եթե նախագահ Ջո Բայդենը վերջին ամիսներին ընդհանրապես չպատասխաներ արևմտյան ուժերի հնարավոր մասնակցության հարցին, ապա ավելի լավ կլիներ Ուկրաինայի անվտանգության և մոլորակի վրա խաղաղության համար: Այժմ Եվրոպան ծավալել է ամենամեծ ճակատամարտը 1945 թվականից ի վեր»,- ասել է նա:
————-
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։