Թուրքիան իր գլխավոր խնդիրն է համարում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ հանդիպման կազմակերպումը

Թուրքիան իր գլխավոր խնդիրն է համարում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպման կազմակերպումը։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչը, փոխանցում է ТАСС լրատվական գործակալությունը։

«Մենք բաց ենք պահում մեր հաղորդակցության ուղիները երկու կողմերի հետ: Դա շատ կարևոր է և մեր ջանքերն ուղղված են Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների ուղիղ հանդիպում կազմակերպելուն։ Կողմերը հանդիպում են տեխնիկական մակարդակով։ Այսօր հիմնական խնդիրը գագաթնաժողովի կազմակերպումն է»,-ասել է նա։

———–

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել