Ուկրաինան և Ռուսաստանը հնարավորինս մոտեցրել են իրենց դիրքորոշումները չեզոք կարգավիճակի վերաբերյալ. Վլադիմիր Մեդինսկի

Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին վստահեցնում է, որ Մոսկվայի և Կիևի բանակցություններում հնարավոր է եղել մոտեցնել Ուկրաինայի չեզոք կարգավիճակի վերաբերյալ դիրքորոշումները։ Այս մասին հայտնել է Վլադիմիր Մեդինսկին, փոխանցում է Украинская правда-ն:

«Ուկրաինայի չեզոք կարգավիճակի և ՆԱՏՕ-ին չանդամակցելու թեման բանակցությունների առանցքային կետերից մեկն է։ Սա այն կետն է, որի վերաբերյալ կողմերը հնարավորինս մոտեցրել են իրենց դիրքորոշումները։ Հետո սկսվում են հարցերը կապված այն բանի հետ, թե ՆԱՏՕ-ի դաշինքին միանալուց հրաժարվելու դեպքում անվտանգության ինչ երաշխիքներ է ստանում Ուկրաինան` եղածներից բացի»,- ասել է նա:

Վերջինս նշել է, որ ապառազմականացման հարցերում պատվիրակությունները «50-ից 50»-ն են, բայց դեռ խնդիրներ կան, քանի որ ուկրաինացի գործընկերները կարծում են, որ Ուկրաինայում նացիստական ​​կազմավորումներ չկան։

Մեդինսկու կարծիքով՝ Ուկրաինայում նացիստների առկայության հարցը անհանգստացնում է ողջ աշխարհին:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել