Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր՝ մարտի 18-ին նոր տեսաուղերձ է հղել։
«Վստահ եմ, որ հարձակվելով մեզ վրա՝ զավթիչները կոչնչացնեն այն ամենը, ինչին 25 տարվա ընթացքում հասել է ռուս հասարակությունը։ Եվ նրանք կվերադառնան այնտեղ, որտեղ մի ժամանակ սկսել էին բարձրանալ՝ դեպի «90-ականներ», բայց արդեն առանց ազատության»,-նշել է նա։
______
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։