Հինգշաբթի օրը՝ մարտի 17-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և հայտնել նրան, թե ինչ է պահանջում ռուսական կողմը Ուկրաինայի հետ բանակցություններում, փոխանցում է Украинская правда-ն:
Նրա խոսքով՝ Կրեմլի հիմնական պահանջը՝ Ուկրաինայի չեզոքությունն է և եվրատլանտյան կուրսից հրաժարվելը։
Ռուսաստանի դաշնությունը շարունակում է պահանջել, որ Ուկրաինան զինաթափվի, որպեսզի չկարողանա սպառնալիք լինել Ռուսաստանի համար:
Պուտինն ասել է, որ մինչև վերջնական համաձայնությունը կպահանջվի անձնական հանդիպում Զելենսկու հետ։
_____________
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։