Բայդենը հայտնել է Ուկրաինային 800 միլիոն դոլարի ռազմական աջակցություն տրամադրելու մասին

Միացյալ Նահանգները Ուկրաինային 800 մլն դոլարի ռազմական աջակցություն կտրամադրի, այդ թվում և հակաօդային համակարգեր ու անօդաչու թռչող սարքեր: Այս մասին Սպիտակ տանը ելույթում հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենըՙ փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

Այդպիսով մեկ շաբաթվա ընթացքում Ուկրաինային տրամադրված օգնության չափը հասավ 1 մլրդ դոլարի:

«Խոսքը ազատության, սեփական ապագան որոշելու մարդու իրավունքների մասին է: Ուկրաինան երբեք չպետք է դառնա Պուտինի հաղթանակը՝ անկախ նրանից, թե ինչ առաջխաղացում կգրանցի նա մարտի դաշտում»,- ասել է Բայդենը:

Նա տեղեկացրել է, որ ռազմական աջակցության շրջանակում Ուկրաինային տրամադրվելու է 800 հակաօդային համակարգ, 9000 հակատանկային միջոց, 7000 միավոր հրազեն, 20 մլն փամփուշտ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր:

Խոսելով Ուկրաինայում իրադրության մասին՝ նա նշել է. «Ցանկանում եմ անկեղծ լինել: Սա կարող է լինել երկար ու բարդ մարտ լինել»:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել