Ճապոնիայի գլխավոր Հոնսյու կղզու հյուսիս-արևելյան ափերի մոտ մարտի 16-ին 7.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտարարվել է ցունամիի վտանգ: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:
Երկրաշարժի օջախը եղել է օվկիանոսից 60 կմ խորության վրա: Հայտարարվել է, որ Ֆուկուսիմա և Միյագի պրեֆեկտուրաներում հնարավոր է մինչև 1 մետր բարձրությամբ ցունամի:
Ուժեղ ցնցումները, որոնք շարունակվել են մոտ 1 րոպե, զգացվել են նաև մայրաքաղաք Տոկիոյում:
Այս պահին չկան տեղեկություններ տուժածների կամ մեծ ավերածությունների մասին:
«Ֆուկուսիմա-1» և «Ֆուկուսիմա-2» ատոմային էլեկտրակայաններում ռադիացիոն ֆոնի ավելացում չի գրանցվել:
Երկրաշարժի հետևանքով էլեկտրականության անջատումների ավելի քան 2 մլն դեպք է գրանցվել: