Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի կողմից միջուկային զենքի ստեղծման սպառնալիքը իրական է եղել: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:
Նա հայտարարել է, որ Ուկրաինայի տարածքում ստեղծվել են կենսաբանական զենքի բաղադրիչներ:
«Ուկրաինայում գործել է տասնյակ լաբորատորիաների ցանց, որտեղ Պենտագոնի ղեկավարությամբ ու ֆինանսավորմամբ իրականացվել են ռազմակենսաբանական ծրագրեր, այդ թվում և փորձարկումներ կորոնավիրուսի, սիբիրյան խոցի, խոլերայի, աֆրիկյան ժանտախտի և այլ մահաբեր հիվանդությունների նմուշների հետ»,- հայտարարել է նա:
Պուտինի խոսքով՝ այդ «գաղտնի ծրագրերի հետքերն այժմ փորձում են մաքրել»:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։